ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական համարվող «Դատական օրենսգիրքը»։ Օրինագծին կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ էր 12-ը, ձեռնպահ՝ 10-ը։
Մենք կարող ենք նվազեցնել թանկացումները, բերել նախնական վիճակին, եթե վարենք խելամիտ քաղաքականություն, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Ելք» դաշինքի հրավիրած հանրահավաք-երթում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը։
Մինչ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարում է, որ նախագահի թեկնածուն պետք է ընտրվի ԱԺ-ի ընդարձակ պայմանավորվածության պայմաններում՝ ակնկալելով նաև «Ծառուկյան» խմբակցության աջակցությունն իրենց թեկնածուին, այսօր այդ խմբակցության անդամն ուշագրավ հայտարարություն է արել:
Բավական շատ ժողովրդավար երկրներում կառավարությունների նիստերը դռնփակ են` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով կառավարության որոշմանը, որ նոր վարչապետի օրոք կառավարության նիստերը կլինեն դռնփակ:
ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում` ՀՀԿ-ի նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամների հանդիպումից հետո ասել է Արմեն Ռուստամյանը։
Մենք, շատ թե քիչ տանելի ապագա ունենալու համար, պետք է աշխատենք բազմակողմանիորեն հասկանալ հզորների ու թույլերի հարաբերությունների անատոմիան։
Բնականաբար, եթե ուժեղների ու թույլերի հարաբերությունների հետ առնչված երկրորդական հանգամանքները դնենք մի կողմ, ապա այդ հարաբերությունների կայուն ու երկուստեք իմաստալից լինելու համար, ընդհանուր առմամբ, պետք է հավասարակշռություն լինի, մի կողմից, ուժեղի համար թույլի օգտակարության և, մյուս կողմից էլ, թույլի համար ուժեղի կողմից պաշտպանվածության միջև...